Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը քիչ առաջ հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցների հետ

23 Մայիս, 2018 14:41
Արմեն Սարգսյանը քիչ առաջ հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցների հետ, ովքեր նախագահին դիմավորեցին ծափողջույններով:

«Ինձ համար՝ որպես քաղաքացու և որպես նախագահի, երեք կարևորագույն խնդիր կա: Մեկը մեր երկրի անվտանգությունն է: Եվ կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ անվտանգությունը լայն իմաստով ոչ միայն բանակ է, ռազմարդյունաբերական կոմպլեքս, այլ նաև արտաքին հարաբերություններ:

Երկրորդը կրթությունն է, որովհետև մեր երկրի ապագան, ամեն ինչ կախված է լինելու քաղաքացիների մակարդակից, և ոչ միայն գիտական կրթության իմաստով, որ ստանում են դպրոցում, համալսարանում, այլև քաղաքացիականը, որ ստանում են փողոցում:

Երրորդ խնդիրը բնապահպանությունն է. եթե միայն Ամուլսարը լիներ, ես կգայի, կասեի՝ եկեք բոլորով միասին այդ հարցը լուծենք, սակայն մեր բնապահպանական խնդիրները շատ մեծ են, և սրանք ուսումնասիրության ենթակա են»,- ասաց նախագահը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին