Կարևոր իրադարձություններ

ՏԿԶ նախարարի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվի» նկատմամբ

23 Մայիս, 2018 13:14
ՏԿԶ նախարարի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվի»  նկատմամբ

Վարչական վարույթ իրականացնելու համար հիմք է հանդիսացել lragir.am-ում մայիսի 21-ին հրապարակված բաց նամակը՝ ուղղված Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: 

Նամակում գիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ իրենց դժգոհություններն են արտահայտում Արխիվի տնօրենի նկատմամբ, մասնավորապես նշելով,  որ վերջինիս  և Արխիվի որոշ աշխատակիցների կողմից խախտվում են ՀՀ արխիվային օրենսդրության մի շարք նորմեր, փակ են պահվում որոշ  ֆոնդեր և գործեր, արհեստական  խոչընդոտներ են ստեղծվում  Արխիվում հետազոտություններ իրականացնող քաղաքացիների նկատմամբ, սահմանված են Արխիվում տրամադրվող ծառայությունների գնագոյացման անհասկանալի սկզբունքներ և մեխանիզմներ: 

Նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՏԿԶՆ աշխատակազմի իրավաբանական և ներքին աուդիտի բաժնի փորձագետները ստացված փաստերի բացահայտման նպատակով վարչական վարույթի շրջանակներում իրականացնում են ուսումնասիրություններ:

 
 




 

 

Լրահոս

Դիտել ավելին