Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանը ահաբեկիչներին երեխաներ է մատակարարում»

23 Մայիս, 2018 12:00
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Ադրբեջանը ահաբեկիչներին երեխաներ է մատակարարում»

Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների կազմում մեծ քանակությամբ երեխաներ կան, որոնց մեծ մասը ադրբեջանցիներ են և նրանց այդտեղ տանում են իրենց հայրերը և մայրերը: Հետագայում գրեթե միայն ադրբեջանցի երեխաները չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիք, քանի որ նրանց կամ ամուսնացնում են ահաբեկիչների հետ կամ պատանդի կարգավիճակում պահում և բռնաբարում են:

 

Հերթական տուժողը Փյարվանա Շիհմամեդովան է, ում 4 երեխաները 2013 թվականից, որպես պատանդ պահվում են Սիրիայում: Երեխաներին Սիրիա տարել է կնոջ նախկին ամուսինը: Ամուսնուց բաժանվելուց հետո Փյարվանան թույլատրել է, որպեսզի ամուսինը ժամանակ առ ժամանակ հանդիպի երեխաների հետ: 2013 թվականի հանդիպումը վերջինն էր եղել ու նախկին ամուսինը երեխաներին իր հետ տարել է Սիրիա:

 

Նրա մեծ աղջկան հայրը 14 տարեկանում ամուսնացրել է ահաբեկիչներից մեկի հետ, 15 տարեկանում աղջիկը արդեն երեխա է լույս աշխարհ բերել: Մյուս աղջկան ևս ամուսնացրել են ահաբեկիչի հետ: Դրանից հետո երկու աղջիկների ամուսինները սպանվել են կռվի ժամանակ, հետագայում սպանվում է նաև նրանց հայրը և աղջիկներին սկսում են պարբերաբար բռնաբարել:

 

Երեխաները մոր հետ կապ են հաստատել 2017 թվականին, խնդրել են, որպեսզի մայրը ամեն գնով իրենց դուրս բերի այնտեղից: Կնոջ խոսքերով տարբեր պետություններից պատանդ մնացած երեխաների հարցերը լուծում են տվյալ պետության դեսպանատներից ու նրանք վերադառնում են իրենց երկիր, սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ մի քայլ չի կատարում իր երեխաներին վերադարձնելու համար: Երեխաներին պարբերաբար բռնաբարում և աշխատացնում են:

 

Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցի ծնողը կամ ծնողները իրենց երեխաներին տանում և նվիրում են Սիրիայում կռվող ահաբեկիչներին, որոնք նրանց համար ծառայում են սեռական ցանկությունները բավարարելու միջոց, նրանց նաև պարբերաբար ծեծում և տարբեր աստիճանի ծանրության աշխատանքներ են ստիպում կատարել: Ամբողջ աշխարհում միայն Ադրբեջանն է, որը չի փորձում օգնել անչափահաս և իր երկրի քաղաքացիություն ունեցող երեխաներին: Դրա փոխարեն ապահովում է Ադրբեջան փախած ահաբեկիչների անվտանգությունը և նույնիսկ միջազգային կառույցների պահանջի դեպքում չի հանձնում նրանց:

 

Լրահոս

Դիտել ավելին