Կարևոր իրադարձություններ

ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է․ «Ժողովուրդ»

23 Մայիս, 2018 09:34
ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՔԿ վարչության նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանը սպասում է, թե իր մասով ինչ որոշում կկայացվի՝ արդյոք կշարունակի պաշտոնավարել, թե նոր իշխանությունը ցանկություն չի ունենա իր հետ համագործակցել:

Նաև լուրեր են շրջանառվում, որ չի բացառվում ՔԿ վարչության պետ նշանակվի «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նավասարդյանը նշեց. «Ես իմ գործն անում եմ, չգիտեմ, թե նման խոսակցությունները որտեղից են գալիս»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին