Կարևոր իրադարձություններ

Ֆելիքս Ցոլակյանին չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը. Նա շարունակելու է քվեարկել խղճի թելադրանքով. «Հրապարակ»

23 Մայիս, 2018 08:57
Ֆելիքս Ցոլակյանին չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը. Նա շարունակելու է քվեարկել խղճի թելադրանքով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի «դավաճանները» երեկ հրավիրվել են խմբակցության նիստին։ Չի ներկայացել մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած Շիրակ Թորոսյանը։ Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնելով ՀՀԿ կանոնադրությունը, Ֆելիքս Ցոլակյանին զգուշացրել է, որ կուսակցության կարևոր որոշումներին 3 անգամ դեմ քվեարկելու դեպքում նրան կհեռացնեն խմբակցությունից։

ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա և իրեն հռչակի անկախ։ Բաղդասարյանը ՀՀԿ-ականներին հորդորել է, որ այսուհետ համախմբված ու միասնական գործեն։

Ցոլակյանն ասաց, որ իրեն չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը, ինքն այսուհետ էլ քվեարկելու է խղճի թելադրանքով․ «Ես չեմ փոշմանել, իմ մոտ ոչ մի բան չի փոխվել, ոնց կամ, այդպես էլ մնալու եմ»։ Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն հեռացնի իրեն։ «Ամեն ինչ էլ հնարավոր է»։ Սակայն «առայժմ» չի պատրաստվում վայր դնել մանդատը։ Նա հերյուրանք համարեց տեղեկությունը, թե ՀՀԿ-ն իրենից մեծ գումար է հետ պահանջել՝ իր ընտրվելու վրա ծախսածը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին