Կարևոր իրադարձություններ

Արցախում մտահոգ են. «մեղավորը» Սամվել Բաբայանն է. «Ժամանակ»

23 Մայիս, 2018 08:51
Արցախում մտահոգ են. «մեղավորը» Սամվել Բաբայանն է. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Արցախի Հանրապետության «Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ տեղի քաղաքական որոշ շրջանակներ համոզված են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կալանքից ազատվելուց հետո կարող է մեկնել Ստեփանակերտ եւ այնտեղ եւս թավշյա հեղափոխություն նախաձեռնել:

Արցախի իշխանությունները մտահոգություն ունեն, որ նրա հայտնվելը կարող է ապակայունացնել իրավիճակը եւ հստակ երաշխիքներ են ուզում, որ կալանավայրից ազատվելուց հետո, նա իրենց համար գլխացավ չի դառնա: Վտանգը ռեալ է նաեւ այն առումով, որ հիմա չկա Երեւանի աջակցությունը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին