Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանի նշանակումը լավ չեն ընդունել Իրանում, Արցախում, Ռուսաստանում․ «Հրապարակ»

23 Մայիս, 2018 08:30
Արմեն Գրիգորյանի նշանակումը լավ չեն ընդունել Իրանում, Արցախում, Ռուսաստանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Մեր տեղեկություններով, Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարեւանների կողմից։ Խոսքն Իրանի եւ Ռուսաստանի մասին է։ Բանն այն է, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Սորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արեւմտամետ։

Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում չի ծառայել, այլեւ տնօրինելու է բանակի եւ ռուսական ռազմաբազաների տեղեկատվությունը։ Այս նշանակումը լավ չեն ընդունել նաեւ Արցախում, որտեղ կարծում են, որ չի կարելի ռուսների հետ հարաբերություն փչացնել։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին