Կարևոր իրադարձություններ

«Ելք» խմբակցության ղեկավարի հավանական թեկնածու է նաև Էդմոն Մարուքյանը․ «Հրապարակ»

23 Մայիս, 2018 08:17
«Ելք» խմբակցության ղեկավարի հավանական թեկնածու է նաև Էդմոն Մարուքյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչեւ Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին։ Նա այժմ բացակայում է՝ մայրիկի մահվան պատճառով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները չնայած երեկ հայտարարում էին, որ իրենց թեկնածուն Լենա Նազարյանն է, սակայն տեղեկություն կա, որ դրան հավակնում է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Բանն այն է, որ ի սկզբանե նրա եւ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն է քննարկվել խմբակցության ղեկավարի պաշտոնում, եւ Մարուքյանը կարծում է, որ Փաշինյանի դուրս գալուց հետո հարցը պետք է լուծվի մեխանիկորեն։ Նրա թիմակիցներն էլ կարծում են, որ քաղաքական նոր իրողությունները չեն կարող արտացոլվել խմբակցությունում, քանի որ այն ոչ թե հեղափոխության արդյունքում է ձեւավորվել, այլ՝ ընտրությունների, որի ժամանակ դաշինքի ցուցակը գլխավորել է Մարուքյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին