Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է՝ մեկ գիշերում Երևանում բուքմեյքերական կենտրոնների գլխին «սև ամպեր բերած» 45-ամյա տղամարդը

23 Մայիս, 2018 00:22
Հայտնաբերվել է՝ մեկ գիշերում Երևանում բուքմեյքերական կենտրոնների գլխին «սև ամպեր բերած» 45-ամյա տղամարդը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 45-ամյա Արիգ Տ-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 13-ին Կասյան փողոցի թիվ 8 և Բաղրամյան պողոտայի թիվ 56 հասցեներում գործող բուքմեյքերական գրասենյակների դռան ապակիները քարով դիտավորյալ կոտրելու մեջ:

Պարզվել է նաև, որ նա այդ օրը նմանատիպ եղանակով կոտրել է նաև Նաիրի Զարյան փողոցի թիվ 1/9 հասցեում գործող մեկ այլ բուքմեյքերական գրասենյակի մուտքի ապակյա դուռն ու դրա կողային հատվածները:

Նույն օրը նա կոտրել է նաև Մաշտոցի պողոտայի 37/2 հասցեում գործող բուքմեյքերական կենտրոնի գրասենյակի մուտքի դռան և աշխատասենյակների պատուհանի ապակիները:

Այդ օրը նա կոտրել է նաև Ամիրյան 18/2 հասցեում գործող բուքեմյքերական գրասենյակի աշխատասենյակի պատուհանի ապակին, այնուհետև քարով կոտրել է ներսում եղած հեռուստացույցը և այլ իրեր:

Նմանատիպ եղանակով նա նույն օրը կոտրել է նաև Կոմիտասի պողոտայի թիվ 12, թիվ 46, Հրաչյա Քոչար փողոցի թիվ 7 հասցեներում գործող բուքմեյքերական գրասենյակների դռների ապակիներն ու գովազդային վահանակը:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին