Կարևոր իրադարձություններ

Ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100- ամյակի տոնակատարությունների լոգոտիպը

23 Մայիս, 2018 00:16
Ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100- ամյակի տոնակատարությունների լոգոտիպը

Մայիսի 28-ին հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում և Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական մի շարք միջոցառումներ: Նշված միջոցառումներին ընդառաջ ստեղծվել է ներկայացված լոգոտիպը, ինչպես նաև դրա օգտագործման ուղեցույցը:

Լոգոտիպը հանրությունը կարող է արտատպելու միջոցով օգտագործել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տարբեր իրերի (բաժակներ, շապիկներ, գիրչներ և այլն) համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին