Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը կարող է տեղի չունենալ․ Թրամփ

22 Մայիս, 2018 23:57
ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը կարող է տեղի չունենալ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպումը, որը նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում, կարող է տեղի չունենալ: Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Կիմ Չեն Ընի վերաբերմունքի փոփոխությունը, հաղորդում է Associated Press-ը։

Նախագահը նշել է, որ որոշակի փոփոխություններ է զգացել Կիմի Չն Ընի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո: Սակայն Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը չի ազդի Կիմ Չեն Ընի վրա:

Թրամփը նշել է, որ մեծ հավանականություն կա, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ գագաթաժողովը տեղի չի ունենա:

«Եթե հանդիպումը տեղի չունենա հունիսի 12-ին, այն կարող է ավելի ուշ կայանալ», – ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին