Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պատժամիջոցներն առավելագույն սահմանաչափի են հասել․ Bloomberg

22 Մայիս, 2018 23:50
ԱՄՆ պատժամիջոցներն առավելագույն սահմանաչափի են հասել․ Bloomberg

ԱՄՆ պատժամիջոցների աստիճանաբար ավելացումը Դոնալդ Թրամփի կառավարման երկրորդ տարում հասել է առավելագույնին, գրում է Bloomberg–ը։

Մասնավորապես, հոդվածի հեղինակն անդրադառնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, որոնք հետևել են Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ–ի դուրս գալուն։

Նշվում է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներն օգտագործում է Իրանի դեմ որպես ճնշման արտաքին քաղաքական գործիք, իսկ մյուս երկրները տուժում են դրա տնտեսական հետևանքներից։

Ընդգծվում է նաև, որ միայն տնտեսապես մեծ դերակատարում ունեցողները կկարողանան ամերիկյան պատժամիջոցներին հետևելու կամ դրանք մերժելու վերաբերյալ որոշումներ կայացնել։ Խոսքը Չինաստանին և Եվրոպային է վերաբերում։

 

Լրահոս

Դիտել ավելին