Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կարող է հետաձգվել

22 Մայիս, 2018 23:41
Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կարող է հետաձգվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ մեծ հնարավորություն» կա, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հաջորդ ամիս կայանալիք պատմական գագաթնաժողովը կարող է տեղի չունենալ:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Հյուսիսային Կորեան պետք է համապատասխանի գագաթնաժողովի անցկացման համար անհրաժեշտ պայմաններին, այլապես այն կարող է «ավելի ուշ» տեղի ունենալ:

Նման հայտարարությամբ ԱՄՆ նախագահը հանդես է եկել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հս. Կորեայի ղեկավարը հայտարարել էր, որ կարող է չեղարկել երկար սպասված գագաթնաժողովը, եթե ԱՄՆ-ը պնդի, որ ԿԺԴՀ-ը միակողմանի վայր դնի միջուկային զենքը:

 

Լրահոս

Դիտել ավելին