Կարևոր իրադարձություններ

Մոուրինիոն ամառային տրանսֆերների համար կստանա 285 մլն եվրո

22 Մայիս, 2018 22:35
Մոուրինիոն ամառային տրանսֆերների համար կստանա 285 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կսկսի թիմի վերակառուցումը 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո: Ամառային տրանսֆերների համար ակումբի ղեկավարությունը պորտուգալացուն կհատկացնի 285 մլն եվրո:

Ժոզեն «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդին հայտնել է, որ նրան պետք է 5 ֆուտբոլիստ: Առաջնային նպատակ է «Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը: Մյուս հնարավոր ձեռքբերումների շարքում նշվում են «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդի, «Նապոլիից»՝ Ջորջինիոյի, և «Նիսից»՝ Ժան-Միշել Սերիի անունները: «Սատանաները» հետևում են նաև «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակին և մոտ են «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Ալեքս Սանդրոյի ստորագրմանը, գրում է Mirror-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին