Կարևոր իրադարձություններ

Պաղեստինը ՄՔԴ-ին խնդրել է հետաքննել երկրի իրադրությունը

22 Մայիս, 2018 22:28
Պաղեստինը ՄՔԴ-ին խնդրել է հետաքննել երկրի իրադրությունը

Պաղեստինը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրել Է երկրում ստեղծված իրադրության հետաքննություն սկսել: Այս մասին մայիսի 22-ին Հաագայում անցկացված մամուլի ասուլիսում հայտնել Է արտաքին գործերի նախարար Ռիյադ էլ Մալիքին՝ ամփոփելով դատախազ Ֆաթու Բենսուդի հետ կայացած հանդիպման արդյունքները:

«Այսօր Պաղեստինը կարևոր եւ պատմական քայլ Է կատարել պաղեստինցի ժողովրդի համար արդարության վերականգնման ճանապարհին, որը շարունակում Է տառապել լայնորեն տարածված եւ համակարգային բնույթ կրող հանցագործություններից։ Որպես Հռոմի կարգավիճակի մասնակից պետություն, մենք երկրի իրադրությունը հանձնել ենք ՄՔԴ-ի քննությանը»,-նշել է նա։

«Պաղեստինն այն կարծիքին Է, որ դատախազությունը բավարար քանակությամբ անվիճելի ապացույցներ ունի անհետաձգելի հետաքննություն սկսելու համար»,-ասել Է Մալիքին:

Նախարարը հավելել Է, որ հետաքննությունը վերաբերելու Է 2014-ի հունիսից մինչև ներկա իրադրությանը: Նա նաև ընդգծել Է, որ ՄՔԴ-ին ներկայացված դիմումում գլխավոր ուշադրությունը հատկացվել Է «պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցմանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին