Կարևոր իրադարձություններ

Մահմուդ Աբասը հիվանդանոցում թոքաբորբի դեմ է բուժվում․ պատգամավոր

22 Մայիս, 2018 21:50
Մահմուդ Աբասը հիվանդանոցում թոքաբորբի դեմ է բուժվում․ պատգամավոր

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, որը հոսպիտալացվել Է թոքերի բորբոքումով, ապաքինվում Է: Այդ մասին հայտնել Է նրան այցելած իսրայելցի խորհրդարանական Ահմադ Թիբին: Պատգամավորը, որը հիմնական մասնագիտությամբ բժիշկ Է, Twitter-ի միկրոբլոգում գրել Է, որ 83-ամյա ղեկավարը բուժումն ստանում Է հակաբիոտիկներով և արդեն մի քանի օրից կարող Է դուրս գրվել հիվանդանոցից: «Նա տառապում Է թոքաբորբից և բուժվում Է հակաբիոտիկներով:

Նրա վիճակն զգալիորեն բարելավվել Է»,-հայտնել Է Թիբին։

Խորհրդարանականը հավելել Է, որ Աբասի հետ քննարկել Է «մի շարք քաղաքական հարցեր»: Նախ Աբասի հոսպիտալացման պատճառ Էին նշել ականջի վիրահատությունից հետո առաջացած բարդացումները: Պաղեստինի հեռուստատեսությունը նախօրյակին առաջին կադրերն Է ցույց տվել Աբասի մասնակցությամբ, որը կապույտ խալաթով ինքնուրույն քայլում Է հիվանդանոցի միջանցքով:

Լուսանկարներում, որոնք նաեւ տեղ են գտել տեղական ԶԼՄ-ներում, նախագահը նստած Է բազկաթոռին եւ լրագիր Է կարդում, որով կարելի Է դատել լուսանկարի «թարմության» մասին: Աբասի հերթական հոսպիտալացումը վերստին բանավեճերի տեղիք Է տվել նրա ակնհայտ փոխարինողի բացակայության եւ իշխանության փոխանցման մեխանիզմների շուրջ, որոնք հուսալիորեն կաշխատեին ներպաղեստինյան պառակտման պայմաններում։

 

Լրահոս

Դիտել ավելին