Կարևոր իրադարձություններ

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին բաժանված նվերները վաճառքի են հանվել համացանցում

22 Մայիս, 2018 22:10
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին բաժանված նվերները վաճառքի են հանվել համացանցում

Համացանցում վաճառքի են հանվել նվերների փաթեթները, որոնք նվիրել էին Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի հյուրերին:Ինչպես գրում է Euromag-ը, eBay առցանց աճուրդում այժմ ինը նմանօրինակ փաթեթ է վաճառվում, որոնցից յուրաքանչյուրի արժեքը հասնում է հազար ֆունտ ստերլինգի:

Նվերների փաթեթները, որոնք զարդարված են նորապսակների անունների սկզբնատառերով՝ HM, հանձնվել է հանդիսությանը հետևող 2640 հյուրի, որոնք հանրության «հասարակ» ներկայացուցիչներ են եղել: Նրանց հրավիրել են Վինդզորյան ամրոց, սակայն նրանք ներկա չեն գտնվել պսակադրության արարողությանը եկեղեցում:

Պսակադրությանը 600 մարդ է ներկա գտնվել, որոնց թվում՝ Ամալ և Ջորջ Քլունիները, Օփրա Ուինֆրին, Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները, Ալեքսիս Օհանյանը և Սերանա Ուիլյամսը:

 

Լրահոս

Դիտել ավելին