Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան. ՀՀ նախագահ

22 Մայիս, 2018 20:57
Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պետք է շարունակեն խորանալ տարբեր ոլորտներում: Այս մասին նա ասաց մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով մայիսի 25-ին Վրաստան նախատեսվող այցին:

«Կարծում եմ` Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները դրական են: Հույս ունեմ, որ այն օրերին, երբ ես կրկին  ծառայում եմ մեր պետությանը, այս հարաբերությունները կխորանան: Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք: Երկու ժողովուրդները երկար տարիներ միասին են աշխատել: Ըստ իս` երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խորանան տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական»,- ասաց նախագահը:

Նա շեշտեց, որ ժամանակն է` վրացի ընկերները, բարեկամներն այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին