Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    557
    565

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում դատարանը 15-ամյա դեռահասին պարտավորեցրել է մոտ 37 մլն դոլար տուգանք վճարել անտառը հրդեհելու համար

22 Մայիս, 2018 20:43
ԱՄՆ-ում դատարանը 15-ամյա դեռահասին պարտավորեցրել է մոտ 37 մլն դոլար տուգանք վճարել անտառը հրդեհելու համար

ԱՄՆ Օրեգոն նահանգում խոշոր անտառային հրդեհ սկսած դեռահասը դատարանի կողմից պարտավորվել է մոտ 37 մլն դոլար վճարել որպես պատճառած փոխհատուցում: 

Ինչպես նշում է Daily Mail-ը, 15-ամյա տղան գումարը պարտավոր է վճարել գալիք 10 տարվա ընթացքում:

Հուդ Ռիվերի շրջանային դատարանի դատավոր Ջոն Օլսոնի կայացրած վճռի համաձայն՝  դեռահասը պետք է 36.618.330 դոլար վճարի, որպեսզի փոխհատուցի հրշեջների ծառայությունների, շրջակա բնության, ինչպես նաև այրված տների և շինությունների վերականգնման ծախսերը:

Հայտնի է, որ ավելի վաղ անտառային հրդեհի հրահրողը խոստովանել էր, որ ընդունում է իր մեղքը: Նա պատմել էր, որ նախորդ տարվա սեպտեմբերի երկուսին պատահաբար հրկիզել է անտառային տեղանքը:

Նշվում է, որ դատական լսումների ժամանակ տղայի փաստաբանն ասել է, որ 37 մլն դոլարի փոխհատուցումն ուղղակի անհեթեթ է այս տարիքի երեխայի համար:

Картинки по запросу major wildfire in the scenic Columbia River Gorge in Oregon

Картинки по запросу major wildfire in the scenic Columbia River Gorge in Oregon

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին