Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը հրավիրում է «Երևան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոն»-ում աշխատելու

22 Մայիս, 2018 17:27
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը հրավիրում է «Երևան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոն»-ում աշխատելու

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը հրավիրում է երիտասարդ տղաների և աղջիկների՝ «Երևան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոն»-ում աշխատելու համար:
Ներկայացվող պահանջներն են. 
- հայերենի, անգլերենի, ռուսերենի և ֆրանսերենի գերազանց իմացություն, 
- այցելուների և հաճախորդների հետ հաղորդակցման հմտություններ, 
- զբոսաշրջային և սպասարկման ոլորտում կամավորական գործունեության փորձ։
Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին։ Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 25-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին, էլ.հասցե՝ [email protected], հեռ.՝ /011/ 514-230:

 

 

Լրահոս

Դիտել ավելին