Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Մեր առաջնահերթություններից մեկն արտահերթ ընտրությունների անցկացումն է, բայց երկիրը պետք է դրան պատրաստ լինի. Արարատ Միրզոյան

22 Մայիս, 2018 16:38
Մեր առաջնահերթություններից մեկն արտահերթ ընտրությունների անցկացումն է, բայց երկիրը պետք է դրան պատրաստ լինի. Արարատ Միրզոյան

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներ դեռ հստակ չեն: Այս մասին այսօր ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Մեր առաջնահերթություններից մեկն արտահերթ ընտրությունների անցկացումն է, բայց երկիրը պետք է դրան պատրաստ լինի: Օրինակ, Ընտրական օրենսգիրքը, ընտրական հանձնաժողովները, եթե մենք դրանով ենք գնում ընտրությունների, ապա արդյո՞ք դա է մեր ուզածը, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կարողանում են այդ մեխանիզմներով, այդ օրենքով իրենց կամքն ամրագրել: Ես այդպես չեմ կարծում»,- նշեց առաջին փոխվարչապետը:

Ըստ Միրզոյանի` այդ ոլորտում բազմաթիվ շտկումներ պետք է լինեն:

«Ես թվարկեցի միայն երկուսը, սակայն հարակից ուղղությամբ բազմաթիվ անելիք կա: Մենք պետք է մշակենք մեխանիզմներ, որ գործարարները ոչ թե սահմանափակում ունենան, այլ՝ բիզնես գործունեության երաշխիք, և շահագրգիռ չլինեն քաղաքականության մեջ մտնելու հարցում, որ բիզնեսի անվտանգությունն ապահովեն: Պետք է մարդիկ հանգիստ զբաղվեն իրենց բիզնեսով և հետաքրքրված չլինեն գնալ մտնեն քաղաքականության մեջ»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Հարցին` ինչպիսի զգացողություններ ունի նոր պաշտոնում, փոխվարչապետը պատասխանեց. «Իշխանության մեջ լինելը նախ անսովոր է, դրանից բացի, շատ ծանր պատասխանատվություն է և ծառայություն, ինչպես ես սովորաբար դրան ասում եմ: Պաշտոնյաները բիզնեսով չեն զբաղվելու, մենք ապրելու ենք աշխատավարձով»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին