Կարևոր իրադարձություններ

Թրամփը նկարահանվել է ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովի նոր տեսահոլովակում

22 Մայիս, 2018 15:55
Թրամփը նկարահանվել է ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովի նոր տեսահոլովակում

Ռուսական էստրադայի ներկայացուցիչ, գործարար  Էմին Աղալարովը հաղորդումներից մեկի ժամանակ պատմել է՝ ինչպես է համոզել Դոնալդ Թրամփին նկարահանվել իր նոր տեսահոլովակում։ Արդյունքում Թրամփը համաձայնել է մասնակցել նկարահանումներին:

Ազալարովը մանրամասնել է, որ Թրամփն իրեն հարցրել է, թե որքան ժամանակ կտևի այդ ամենը:

«Ես հասկացա, որ եթե ասեմ 10 րոպեից ավելի, նա կմերժի»,-ասել է Աղալարովը: Նա նշել է, որ Թրամփի մասնակցությամբ տեսարանը նկարահանվել է 10 րոպեից էլ քիչ ժամանակում:

Աղբյուրը հավելում է, որ Got Me Good երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա հունիսին:

«Դրանում ներկայացված են և՛ Թրամփը, և՛ այն իրավիճակը, որ տիրում է ներկայիս քաղաքական դաշտում: Կարծում եմ՝ դա կլինի լավագույն տեսահոլովակս»,-ասել է երգիչը:

Ավելի վաղ՝ 2013թ., Թրամփը նկարահանվել էր Աղալարովի In Another Life երգի տեսահոլովակում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին