Կարևոր իրադարձություններ

Ակնկալում եմ մեր կառուցողական աշխատանքը`ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ. Մոնղոլիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

22 Մայիս, 2018 15:49
Ակնկալում եմ մեր կառուցողական աշխատանքը`ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ. Մոնղոլիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցության շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Ուխնաա Խուրելսուխը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Ուղերձում ասված է. «Ակնկալում եմ մեր կառուցողական աշխատանքը՝ Հայաստանի և Մոնղոլիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ:

Ձե՛րդ Գերազանցություն, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին