Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    556
    564

  • RUB

    7,48
    7,73

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ցանկացած բանակցություններում ես Փաշինյանի մեջքին կանգնած եմ. Էդուարդ Շարմազանով

22 Մայիս, 2018 15:35
Ցանկացած բանակցություններում ես Փաշինյանի մեջքին կանգնած եմ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ընդդիմություն է, սակայն գոտկատեղից ներքև հարվածներ չի տալու, այլ լինելու է կառուցողական ու պետականամետ ընդդիմություն: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Խմբակցության պատգամավորներից ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ, ես մնում եմ այն կարծիքին, որ տարածքային ցուցակները ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակը, որը կուսակցության մի քանի անդամ է որոշում, իսկ տարածքային ցուցակը հնարավորություն է տալիս, որ տարածքի ընտրողն ընտրի յուրաքանչյուր կուսակցության տարածքային թեկնածուին»,- նշեց նա:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության հետ կապված Փաշիյանի հայտարարությունը՝ Շարմազանովն ասաց, որ չնայած վարչապետի տեսակետը ՀՀԿ դիրքորոշման հետ չի համընկնում, սակայն ցանկացած բանակցություններում ինքն աղոթելու է նրա հաջողության համար:

«Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես նրա մեջքին կանգնած եմ, որովհետև ինքն իմ պետության վարչապետն է։ Թող Ալիևն էլ, Էրդողանն էլ իմանան.. իմ երկրի վարչապետի հետ ես խորը գաղափարական և քաղաքական տարաձայնություններ ունեմ, բայց ես իր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ աղոթելու եմ, որ ինքը հաջողի»,- հավելեց ՀՀԿ փոխխոսնակը:
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին