Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    556
    564

  • RUB

    7,48
    7,73

Կարևոր իրադարձություններ

Սրբազաններն անընդունելի են համարում Վեհափառի հրաժարականը պահանջող ակցիաները

22 Հունիս, 2018 15:06
Սրբազաններն անընդունելի են համարում Վեհափառի հրաժարականը պահանջող ակցիաները

Օրեր առաջ կառավարության շենքի դիմաց հավաքված որոշ քաղաքացիներ հայտարարել էին, որ Հանրապետության հրապարակից պատրաստվում են շարժվել Էջմիածին քաղաք՝ պահանջելու Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը: Սրան զուգահեռ մի քանի լրատվամիջոցներում Վեհափառի հասցեին վիրավորական արտահայտություններ և քննադատություններ պարունակող հրապարակումներ եղան։

Այս կապակցությամբ զրուցել ենք Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, Տեր Արշակ եպիսկոպոսի, Արտակ,  Հովնան, Պարգև և Մուշեղ Սրբազանների հետ։

Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Похожее изображение

«Կարծում եմ՝ իբրև հոգևորական իմ դիրքորոշումը պետք է պարզ լինի, այնուամենայնիվ, Գարեգին Բ-ի դեմ կազմակերպված հավաքների մասնակիցներին հորդորում եմ դադարեցնել նման բաներով զբաղվել»։

Картинки по запросу Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

«Բնականաբար դիրքորոշումս այն է, որ չի կարող քաղաքացիական շարժման ինչ-որ ալիք նույն ձևակերպումը ստանալ եկեղեցու հանդեպ։ Սթափության , խոհեմության, աղոթքի կոչ եմ անում։ Այն գործիքներն ու ճանապարհները, որոնք կիրառվում են սոցիալական, քաղաքական հանրային կյանքում, չեն կարող ինչ-որ ձևով եկեղեցու, ամենայն հայոց Կաթողիկոսի կամ որևէ հոգևորականի հանդեպ կիրառվել։ Ես չեմ հավատում որ այդ շարժման մեջ մարդիկ հավատացյալներ են ընդհանրապես, ամեն մեկն իր շահն ունի, իր ակնկալիքն ունի, իր ճանապարհն ունի։ Այս պահին այսպես են ուզում՝ այսպես են հնչեցնում, վաղը ուրիշ բան կհնչեցնեն․ անընդունելի է պարզապես ։

Картинки по запросу Տեր Արշակ եպիսկոպոս

Տեր Արշակ եպիսկոպոս

«Քաղաքական ներկա զարգացումների տրամաբանությունը , ներեկեղեցական կյանքում ներառելը անթույլատրելի է թե հոգևոր և թե բարոյական տեսանկյունից։ Ակնհայտ է նաև, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և եկեղեցու դեմ ընթացող արշավները տեղեկատվական պատվիրված սադրանքներ են, որոնց հեղինակները, չնայած բոլոր ջանքերի, չեն կարողանում քողարկված պահել թե՜ իրենց, թե՜ իրենց անձնական նեղ հաշիվները»։

Image may contain: 1 person, indoor

Հովնան Սրբազանը մերժեց վերջին դեպքերի կապակցությամբ հեռախոսով կարծիք հայտնելու վերաբերյալ մեր խնդրանքը, առաջարկեց զրույցն անց կացնել Մայր Աթոռում։

Картинки по запросу Արտակ Սրբազան

Արտակ Սրբազանի հեռախոսին սկզբում պատասխանեց նրա օգնականը, ով լսելով մեր հարցերը խնդրեց զանգահարել 1 ժամ անց։ 1 ժամ անց զրուցեցինք Արտակ Սրբազանի հետ, ով հայտնեց, որ որևէ հարցի կպատասխանի միայն այն դեպքում, եթե Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի տեղեկատվական համակարգի թույլտվությունն ունենա։ 

Картинки по запросу Մուշեղ Սրբազան

Մուշեղ Սրբազանը նույնպես հորդորեց դիմել Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի տեղեկատվական համակարգին։ 

Картинки по запросу Պարգև Սրբազան

Պարգև Սրբազանի հետ ևս կապ հաստատեցինք, վերջինս ասաց, որ ժողովի է․ խնդրեց ավելի ուշ զանգահարել, սակայն այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։   

Հիշեցնենք, որ Կաթողիկոսի հասցեին հնչած քննադատություններին ի պատասխան Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանն էլ հայտարարել էր․

«Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Դա ծիծաղելի է: Մեզ համար ընկալելի է, թե ինչու են այդ ամենը կազմակերպում: Եթե նպատակահարմար համարենք` կհրապարակենք, թե ինչու են որոշ ուժեր փորձում այս շրջանում եկեղեցու հասցեին նման վարկաբեկումներ կատարել»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին