Կարևոր իրադարձություններ

ԿԳ նախարարը հայտարարել է, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի

22 Մայիս, 2018 14:49
ԿԳ նախարարը հայտարարել է, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի

Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը  հայտարարել է, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի, քանի որ այն չի արդարացրել իրեն:

Նա նշել է, որ գործընթացը, իհարկե այս ուսումնական տարում դժվար թե իրականություն դառնա, սակայն նախարարության հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն է: 

Նշենք, որ Հայաստանն անցավ կրթության 12-ամյա դպրոցական համակարգին, երբ մեր երկիրն ընդգրկվեց Բոլոնյան համակարգի մեջ, որն իրենից ներկայացնում է Եվրոպական երկրների ուսումնական գործընթացների հետ համագործակցության ծրագրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին