Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

22 Մայիս, 2018 14:38
ՀՀ վարչապետը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացումը և ընդգծել, որ երկու երկրների միջև քաղաքական փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը տնտեսական ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժն իրացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու և միջազգային հարթակներում սերտ համագործակցության համար:

Դեսպանը շնորհավորելով վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է իր երկրի կառավարության պատրաստակամությունը՝  զարգացնելու և ամրապնդելու երկկողմ կապերը: Լուկաս Գասսերը վերահաստատել է Շվեյցարիայի նախագահի մասնակցությունը աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ դեսպանը տեղեկացրել է, որ շվեյցարական մի շարք ընկերություններ հետաքրքրված են հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում և այժմ ուսումնասիրում են մեր երկրի բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները: Լուկաս Գասսերն ասել է, որ այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի՝ առկա հնարավորություններին ծանոթանալու և դրանք շվեյցարացի գործարարներին ներկայացնելու նպատակով:

Դեսպանը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: 

Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել Շվեյցարիայի դեսպանության և Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի կողմից նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Նիկոլ Փաշինյանը և Լուկաս Գասսերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության ընթացիկ հարցերի:  

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին