Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

22 Մայիս, 2018 14:23
ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ  նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական կարգավորման գործընթացի առաջխաղացման աշխատանքը «Աստանայի ձևաչափով»: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը:

Դիվանագետները հեռախոսազրույց են անցկացրել մայիսի 22-ին, այն կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Նախարարները քննարկել են մի շարք հրատապ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի հիման վրա սիրիական կարգավորման առաջխաղացման համատեղ աշխատանքը «Աստանայի ձեւաչափով»,-ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված մեկնաբանության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին