Կարևոր իրադարձություններ

Իսրայել կատարած այցի ժամանակ բարձրացրել ենք Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը. Գագիկ Մելիքյան

22 Մայիս, 2018 13:47
Իսրայել կատարած այցի ժամանակ բարձրացրել ենք Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը. Գագիկ Մելիքյան

ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը նաև ներկայացրեց Իսրայել կատարած այցերի ընթացքում քննարկված հարցերը:

«Այդ այցերի ընթացքում խոսել ենք Իսրայելի հետ ռազմական համագործակցության, ռազմաարդյունաբերական տեխնիկական միջոցների ներդրման, արտադրություն կազմակերպելու մասին. որևէ խոչընդոտ Իսրայելի կողմից չէր ներկայացվում»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նա նշեց, որ իրենց կողմից բարձրացվել է նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդիրը:  Մելիքյանի խոսքով` պատասխանը կանխատեսելի էր՝ «իրականացվում է բիզնես գործընթաց, ցանկացած երկիր կարող է Իսրայելի հետ նման գործարք իրականացնել»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին