Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ընդհանրապես չեմ վախենում ոչնչից. Միհրան Պողոսյանն՝ օֆշորային գործի վերաբացման մասին

22 Մայիս, 2018 13:15
Ընդհանրապես չեմ վախենում ոչնչից. Միհրան Պողոսյանն՝ օֆշորային գործի վերաբացման մասին

Միհրան Պողոսյանն օֆշորային գործի վերաբացման և նոր բացահայտումների հետ կապված որևէ վախ չունի: Այդ մասին նա հայտարարեց այսօր՝ մայիսի 22-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ընդհանրապես չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ էնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի և իմ դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին՝ ես նորից եմ ասում` ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցերին, և երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա:

Մենք դրա մասին խոսել ենք, ես դրա մասին ասել եմ բացարձակպես այն, ինչ եղել է միշտ: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ ևս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ էն ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, դա միայն եղել է ճշմարտություն»,- ասաց նա ու հավելեց, որ այն, ինչ հնարավոր էր բացահայտել, վաղուց բացահայտվել է:

Միհրան Պողոսյանը նշեց նաև, որ իրավապահներն իր հետ կապ չեն հաստատել, սակայն ինքը պատրաստ է և բաց:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին