Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Մենք Ադրբեջանին թույլ չենք տա փոփոխել դիրքերը որևէ հատվածում. ՀՀ ԱԳՆ

22 Մայիս, 2018 12:47
Մենք Ադրբեջանին թույլ չենք տա փոփոխել դիրքերը որևէ հատվածում. ՀՀ ԱԳՆ

Այսօր`մայիսի 22-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց, որ Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին զեկույցը ցույց է տալիս, թե ինչու են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները հենց այդ հատված այցելել:

Տիգրան Բալայանը նշեց, որ, ինչպես արդեն հաղորդվել է, այս հատվածում ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է տանում, ինչը վտանգ է ստեղծում մեր դիրքերի համար: Նա շեշտեց, որ իրենք  բազմիցս զգուշացրել են, այդ թվում` միջնորդներին, որ նման գործողությունները լարում են իրավիճակը և կարող են զոհերի հանգեցնել` հավելելով, որ ադրբեջանցի զինվորի մահը կարող էր անկանոն հարաբերությունների արդյուքն լինել, այլ՝ ոչ թե փոխհրաձգության, ինչպես պնդում է Բաքուն:

«Ամեն դեպքում, մենք թույլ չենք տա փոփոխել դիրքերը որևէ հատվածում: Մեր գործընկերները տեղեկացված են Ադրբեջանի գործողությունների մասին: Նրանք նաև տեղեկացված են, որ այդ գործողությունները կարող են լարվածության սրման հանգեցնել»,- հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:


 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին