Կարևոր իրադարձություններ

Սևաստոպոլի միջազգային փառատոնում «լավագույն լիամետրաժ ֆիլմ» է ճանաչվել սիրիահայերի մասին պատմող ֆիլմը

22 Մայիս, 2018 12:26
Սևաստոպոլի միջազգային փառատոնում «լավագույն լիամետրաժ ֆիլմ» է ճանաչվել սիրիահայերի մասին պատմող ֆիլմը

Սևաստոպոլում կայացել է «Победили вместе» վավերագրական ֆիլմերի ու հեռուստահաղորդումների XIV միջազգային փառատոնի փակման արարողությունը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» է ճանաչվել կինովավերագրող Արմեն Խաչատրյանի «Վերջին ցանկություն»-ը։

rusarminfo.ru-նի հաղորդմամբ, «Վերջին ցանկություն»-ը վավերագրական ֆիլմ-խոստովանություն է, որը մասնավորապես պատմում է Սիրիայից քաղաքացիական պատերազմի պատճառով փախած և Հայաստանում հանգրվանած երկու սիրիահայերի ճակատագրի մասին, որոնք գտնվում են ծանր նյութական և հոգեբանական վիճակում:

Նրանք թողել են այնտեղ իրենց ընտանիքների անդամներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին:

Նշվում է, որ այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 100 վավերագրական ֆիլմ ու սերիալ: Մրցութային ծրագրից բացի՝  փառատոնին ներկայացվել է նաև արտամրցութային մեծ ծրագիր, որը ներառել է ֆիլմերի ցուցադրություն, ստեղծագործական երեկոներ, այլ միջոցառումներ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին