Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակում է կատարել

22 Մայիս, 2018 12:16
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ մասերի.

Աղասի Կիրակոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,– ասվում է նախագահի հրամանագրում:

Աղասի Կիրակոսյանի կենսագրությունը

Աղասի Կիրակոսյանը ծնվել է 1955 թվականին: 

1976-1978 թ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցը։ 

1989 թ. ավարտել է ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցը։

1978-1996 թթ. աշխատել է Մյասնիկյանի ՆԳԲ տարբեր բաժիններում: 

1996-1997 թթ. – Անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության և արտոնագրային ծառայության բաժանմունքի պետ։ 

1997-2008 թթ. – Արաբկիրի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ։ 

2008-2009 թթ. – Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ։

2009 թ. դեկտեմբերի 1-ից ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին