Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան. Տիգրան Բալայան

22 Մայիս, 2018 12:10
ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան. Տիգրան Բալայան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը,  խոսելով Հայաստան սպասվող պատվիրակությունների այցերի մասին, հայտնեց, որ մայիսի 27-28-ին ՀՀ կայցելի Միացյալ Նահանգների Պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությունը:

«Մայիսի 27-28-ին Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը»,-հավելեց Տիգրան Բալայանը:

Նա նաև նշեց, որ Մայիսի 28-ի տոնական միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ Հայաստան կայցելեն հազարավոր հյուրեր Սփյուռքից:

Տիգրան Բալայանը նշեց, որ մայիսի 25-ին սպասվում է ՀՀ նախագահի այցը Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին, իսկ մայիսի 30-31-ին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին