Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետն աշխատանքից ազատել է ՊԵԿ-ի մի շարք պաշտոնյաների

22 Մայիս, 2018 11:57
ՀՀ վարչապետն աշխատանքից ազատել է ՊԵԿ-ի մի շարք պաշտոնյաների

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետի որոշումներից մեկի մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետը՝ Վախթանգ Միրումյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Մեկ այլ որոշման մեջ ասվում է. « Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետը՝ Սամվել Ավետիքյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետը՝

Արմեն Սաքապետոյանին 2018 թվականի մայիսի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է վարչապետի մյուս որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`
Արտակ Սահակյանին 2018 թվականի մայիսի 22-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-նշվում է մեկ այլ որոշման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին