Կարևոր իրադարձություններ

Համաներման հարցը պետք է քննարկել. քրակատարողական հիմնարկներն այսօր ծանրաբեռնված են. Էդմոն Մարուքյան

22 Մայիս, 2018 11:07
Համաներման հարցը պետք է քննարկել. քրակատարողական հիմնարկներն այսօր ծանրաբեռնված են. Էդմոն Մարուքյան

Այսօր ԱԺ-ում քննարկման է դրվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են պատժիչ պայմանական վաղաժամկետ ազատմանը:

«Նախագծով առաջարկում ենք, որպեսզի պատժիչ պայմանական վաղաժամկետ ազատման ժամկետը լրանալու դեպքում մասնագիտացված երկու կառույցները երկու իրարից անկախ զեկույցներ ներկայացնեն, ու այդ պրոցեսը փորձեն մեխանիկական դարձնել: Եթե զեկույցները դրական են, գործն ավտոմատ դատարան է փոխանցվում: Եթե դրանցից մեկը դրական է, մյուսը՝ բացասկան, դատապարտյալն է որոշում՝ գնա՞ գործը դատարան, թե՞ ոչ, եթե բացասական են զեկույցները, գործը չի փոխանցվում դատարան»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցի իրավունք խնդրեց: ԱԺ փոխնախագահն էլ ասաց, որ խոսքը տրվում է նոր իշխանություններին:

Մարուքյանը նշեց, որ շատ սուր կատակ արեց ԱԺ փոխնախագահը, ինչին ի պատասխան՝  Շարմազանովն ասաց. «Իմ ասածի մեջ ո՛չ կատակ է, ո՛չ էլ այլ բան, իշխանություն եք, ասում եմ՝ իշխանություն»:

Անդրադառնալով նախագծին՝ Է. Մարուքյանը փոխնախարարին ասաց, որ կան դատապարտյալների ցանկեր, որոնց հարցը չի քննարկվում. «Ժամանակին ասում էին՝ վերևից ասել են, որ ձեր հարցը չի քննարկվելու: Այս հարցով ի՞նչ ենք անելու»:

Ի պատասխան՝ Ս. Քրմոյանն էլ նախ ասաց, որ նախորդ տարվա փոփոխություններով՝ արդեն պայմանակետ վաղաժամկետ ազատվածների թիվը կրկնապատկվել է: Նա նշեց, որ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դա չի կիրառվում:

Մարուքյանը նկատեց, որ քաղաքական իրավիճակ է փոխվել և պետք է մտածել համաներման մասին. «Համաներման հարցը պետք է քննարկել, որովհետև քրակատարողական հիմնարկներն այսօր ծանրաբեռնված են, ու մեծ պահանջարկ կա: Մենք կարող ենք համաներման հարցը քննարկել, գերծանրաբեռնվածության հարցը լուծել: Առաջարկում եմ սկսել համաներման հարցի քննարկումը: Վաղ, թե ուշ՝ գալու ենք սրան»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին