Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նոր պատգամավորներին

22 Մայիս, 2018 10:46
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նոր պատգամավորներին

Այսօր`մայիսի 22-ին, ԱԺ հերթական նիստում  Արա Բաբլոյանը ներկայացրեց նոր պատգամավորներին, որոնք փոխարինելու են ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցված պատգամավորներին:

«Ելք»-ի հաջորդ թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը, Հայկ Կոնջորյանը, ՀՀԿ-ից՝ Հակոբ Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Ռուզաննա Առաքելյանը:

Տեղի ունեցավ նաև պատգամավորների երդման արարողությունը: Խորհրդարանում էր նաև Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունը, որը ելույթ ունեցավ:
Այնուհետև պատգամավորները միաձայն ընդունեցին ԱԺ-ի օրակարգը. «Այ սենց հաշտ-համերաշխ աշխատենք»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին