Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում գայլերը 100 գլուխ ոչխար են հոշոտել. 60-ը սատկել է

22 Մայիս, 2018 10:33
Գեղարքունիքում գայլերը 100 գլուխ ոչխար են հոշոտել. 60-ը սատկել է

Մայիսի 21-ին՝ ժամը 15։43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 մանր եղջերավոր անասուն (ոչխար)՝ վնասել են մոտ 40 ոչխար, սատկել են մոտ 60-ը։

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մայիսի 20-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, «Սուրբ Խաչ» կոչվող հանդամասում գայլերը հոշոտել են Ս. Զ.-ին պատկանող մոտ 100 ոչխար, որից 60-ը սատկել են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին