Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    556
    564

  • RUB

    7,48
    7,73

Կարևոր իրադարձություններ

«Իրատես». Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն». ՀՀԿ-ն անկասկած տապալելու է

22 Մայիս, 2018 09:45
«Իրատես». Արտահերթ ընտրությունները` «բորդյուրի՞ն». ՀՀԿ-ն անկասկած տապալելու է

«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին կառավարության առաջնահերթությունները ստվերել են ոչ վաղ անցյալում հարթակից հնչած մեկ այլ կարեւոր քայլ՝ արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս կառավարությունը սկզբից իրեն հռչակեց ժամանակավոր, որպեսզի ԸՕ-ի փոփոխություններ անի եւ նոր ընտրություններ հայտարարի: Սակայն եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը՝ ՀՀԿ-ն (այնքա՜ն խորթ է հնչում հանրապետականին ընդդիմություն համարելը), կարծես մտադիր չեն շտապողականություն ցուցաբերելու այս հարցում:

Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է «լավ» կառավարության ծրագիր ներկայացնել, իսկ ՀՀԿ-ն այն հաստատապես չի մերժի, որպեսզի խորհրդարանն ազատ չարձակվի: Ավելին, ՀՀԿ-ին էլ բացարձակ ձեռնտու չէ այս պահին արտահերթ ընտրությունների անցկացումը:

Թե Փաշինյանի կառավարությունը ինչ սահմանադրական ճանապարհ կգտնի արտահերթ ընտրությունների իրագործման հարցում, կերեւա առաջիկայում, բայց ԸՕ-ի փոփոխությունները, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն անկասկած տապալելու է, որովհետեւ չի ցանկանում այլ ընտրակարգով գնալ ընտրությունների:

Այս հարցում ՀՀԿ-ից համաձայնություն կորզելու համար ամիսներ կպահանջեն, այնպես որ, առաջիկայում պետք չէ սպասել արտահերթ ընտրություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին