Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել. «Ժողովուրդ»

22 Մայիս, 2018 09:53
Դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել: Մասնավորապես, մինչ իշխանափոխությունը տարբեր դատարանի դատավորները ունեցել են իրենց վարույթում քննվող միատեսակ քրեական գործեր եւ մինչեւ վճիռ կայացնելը հանդիպել եւ քննարկումներ են անցկացրել:

Մասնավորապես, քննարկել են ընդհանուր հայտարարի գալու մոտեցումների եւ սահմանված պատժաչափի հարցերը, որպեսզի ամեն մեկը տարբեր որոշում չկայացնի:

Այս քայլին դատավորները գնացել են, որպեսզի դատական համակարգում խայտաբղետություն չստեղծվի, այլ միանման լինեն նրանց որոշումները:

Սակայն ապրիլյան իրադարձություններից հետո դատավորների ներքին հանդիպումներն ու պայմանավորվածությունները այլեւս չեն կայանում, ըստ էության, այն պատճառով, որ դատավորներից ոմանք հրաժարվել են հանդիպման գնալ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին