Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    557
    565

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Վահե Գրիգորյանը ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի միայն մի դեպքում. «Ժողովուրդ»

22 Մայիս, 2018 09:39
Վահե Գրիգորյանը ՍԴ անդամի թեկնածու կառաջադրվի միայն մի դեպքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «170-ից ավելի փաստաբաններ դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին` առաջարկելով ԱԺ-ին որպես ՍԴ անդամի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Վահե Գրիգորյանին, որը, սակայն, նշեց. «Այդ մասին խոսք կարող է գնալ, եթե դրա ընտրությունը կատարվի փաստաբանների կողմից առաջարկվող մրցութային ընթացակարգով: Մինչեւ այդ մրցութային ընթացակարգը չլինի, այսինքն, մինչեւ չդադարեցվի թեկնածությունների կամայական ընտրությունը` անկախ նրանից, թե թեկնածուները կընտրվեն մասնագիտական խորհուրդների հիման վրա, թե այլ մարմնի կողմից, ես մինչեւ այդ նախընտրում եմ չքննարկել: Ես սպասում եմ մինչեւ այդ ընթացակարգի ներդրումը, իսկ դրանից հետո կառաջադրվեմ»: Հարցին, թե ցանկություն ունի դառնալու ՍԴ անդամ, Գրիգորյանն ասաց. «Այո՛, բայց միայն այդ ընթացակարգի ներդրումից հետո»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին