Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Առաջիկայում սպասվում են լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետևեն նաև աղմկահարույց ձերբակալություններ. «Ժողովուրդ»

22 Մայիս, 2018 09:31
Առաջիկայում սպասվում են լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետևեն նաև աղմկահարույց ձերբակալություններ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանում պետական կառավարման համակարգում սպասվում են բավական լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետևեն նաև աղմկահարույց ձերբակալություններ: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, կոռուպցիոն փաստերի բացա­հայտման ուղղությամբ ուսումնասիրություններ են անցկացվելու ոչ միայն պետական, այլև տեղական ինքնա­կառավարման մարմիններում, և բացահայտումներից հետո հնարավոր է ճաղավանդակների հետևում հայտնվեն նաև խոշոր համայնքների ղեկավարներ:

Մեր աղբյուրը նաև տեղեկացրեց, որպեսզի տպավորու­թյուն չստեղծվի, թե իշխանությունները վենդետա են իրականացնում, տարբերակված մոտեցում կլինի, եթե յուրացված գումարի չափն ահռելի չլինի, ապա ամեն ինչ կավարտվի՝ բյուջե այդ միջոցները վերադարձնելով, իսկ եթե գերազանցի մի քանի տասնյակ միլիոն դրամը, ապա ձերբակալություններն ու դատավարություն­ներն անխուսափելի կլինեն:

Հիշեցնենք, որ օրերս նաև ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն էր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը նշել, թե կբացահայտվեն ապօրինի հարստացած մար­դիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին