Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    546
    554

  • RUB

    7,07
    7,37

Կարևոր իրադարձություններ

Տնտեսության ոլորտներում ետընթաց է գրանցվել. «Ժողովուրդ»

22 Մայիս, 2018 09:17
Տնտեսության ոլորտներում ետընթաց է գրանցվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում ետընթաց է գրանցել, այն էլ բոլոր ոլորտներում: Սա հատկանշական է այն առումով, որ ապրիլի կեսերից Հայաստանում ներքաղաքական կյանքը գերլարված էր, եւ ավարտվեց թավշյա հեղափոխությամբ: Հիմա, սակայն, դժվար է միանշանակ պնդել՝ այս անկումը հետեւանք է ներքաղաքական իրադարձությունների, թե թավշյա հեղափոխությունից հետո ԱՎԾ-ն արդեն սկսել է թվանկարչության փոխարեն ճշգրիտ ցուցանիշներ հրապարակել:

Ամեն դեպքում, նկատենք, որ մարտի համեմատ, ապրիլին 5.2 տոկոսով նվազել է ներքին առեւտրաշրջանառությունը, 10.8 տոկոսով՝ արտաքին առեւտրաշրջանառությունը: Հատկանշական է փաստը, որ անկում է արձանագրվել նաեւ արդյունաբերության մեջ: Պաշտոնական վիճակագրությամբ` արդյունաբերական արտադրանքի, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 15.6 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ աճ է արձանագրվել՝ մեկ ամսվա ընթացքում 43.8 տոկոս. սա էլ հավանաբար հետեւանք է այն բանի, որ գյուղատնտեսական տարին շուտ սկսվեց:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին