Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    543
    551

  • RUB

    6,88
    7,38

Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական կտա՞․ «Ժողովուրդ»

22 Մայիս, 2018 09:03
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական կտա՞․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթ գրում է. «ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է բուհերի ապակուսակցականացման մասին` ընդգծելով փաստը, որ մի շարք ռեկտորներ եղել են քաղաքականացված: «Ես կարծում եմ, որ Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրը ունեցել է պարտադիր»,- ասել է Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, թե նախարարի խոսքերը որպես մեղադրանք չի ընդունել: Իսկ մեր այն հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական տաք ռեկտորի պաշտոնից, Սիմոնյանը նշել է. «Ինձ հոգաբարձուների խորհուրդն է ընտրել, հոգաբարձուների խորհուրդն է այդպիսի բաները որոշում»:

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը ՀՀԿ-ական է, այն էլ ոչ թե շարքային կուսակցական, այլ ՀՀԿ խորհրդի անդամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին