Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    564
    572

  • RUB

    7,22
    7,47

Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել. «Ժամանակ»

22 Մայիս, 2018 08:50
Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթ գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մայիսի 1-ից կտրուկ վատթարացել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները: Ըստ Ռուսաստանի իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀԿ-ն մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում պետք է առաջադրեր Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն Կարապետյանը հրաժարվել է ռիսկի դիմել և մտնել պայքարի մեջ`  համարելով, որ համաժողովրդական շարժման հետ հակադրությունը կարող է բերել ավելի մեծ լարվածության, իսկ պարտությունը ավելի ծանր հետևանքների:

Իսկ քանի որ Ռուսաստանի հայաստանյան քաղաքականության ուղղություն տվողը Սամվել Կարապետյանն էր, ռուսները նրան այդ տապալման համար հեռացրել են իրեն վերապահված դերակատարման իրականացումից, այն վերապահելով «Ավալոն» ընկերությունների խմբի սեփականատեր Կամո Ավագումյանին: 

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին