Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Դատավորն ու իր կինը եղած–չեղածը վաճառել են, և խոսքը մեկ միավորի մասին չէ. «Փաստ»

22 Մայիս, 2018 08:44
Դատավորն ու իր կինը եղած–չեղածը վաճառել են, և խոսքը մեկ միավորի մասին չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և կնոջ՝ 2017 թ. տարեկան հայտարարագրերը: Այս զույգի հայտարարագրերը նայելիս տպավորություն է ստեղծվում, թե պատրաստվում են երկիրը թողնել–գնալ: Բանն այն է, որ երկուսն էլ վաճառում են իրենց պատկանող անշարժ գուքը: Եվ խոսքը մեկ միավորի մասին չէ: Չիչոյանը նախորդ տարի վաճառել է երկու ավտոտնակ 11 միլիոն 640 հազար և 282 հազար դրամ արժողությամբ:

Կինը՝ Գայանե Մկրտչյանը, վաճառել է բնակարանը՝ 60 միլիոն 140 հազար դրամով: Կնոջ հայտարարագրի համաձայն՝ ամուսնու կողմից վաճառված ավտոտնակները նաև իր սեփականությունն են՝ ավտոտնակների վաճառքի մասին տվյալներ կան նաև իր հայտարարագրում: Ամուսինները համասեփականատեր են ոչ միայն անշարժ գույքի, այլև փոխառությունների դեպքում: Մասնավորապես, նրանք միասին ունեցել են 114 հազար 260 ԱՄՆ դոլար, որն իրենց է վերադարձվել մինչ տարեվերջ: Չիչոյանը հայտարարագրել է 3 միլիոն դրամ դրամական միջոցներ, կինը՝ 4: Պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 16 միլիոն 298 հազար դրամ, կնոջինը՝ 69 միլիոն 911 հազար, որից 60 միլիոն 140 հազար դրամը վաճառված բնակարանի գումարն է, 5 միլիոն 820 հազար դրամը նույնպես նշված է վաճառված գույքից ստացված գումար, իսկ մնացածը՝ աշխատավարձ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին