Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական­ներ պետք է փնտրել «մո­մի լույ­սով». «Փաստ»

22 Մայիս, 2018 08:13
ՀՀԿ-ական­ներ պետք է փնտրել «մո­մի լույ­սով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հունիսի 10-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 12 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Խոսքը Անտառուտ, Դավթաշեն, Դպրեվանք, Նոր Արթիկ, Այգեզարդ, Գոռավան, Մարգարա, Վանեվան, Տորֆավան, Անտառաշեն, Գեղասար ու Գետամեջ համայնքների մասին է: Ընտրություններին մասնակցելու իրենց «պատրաստակամությունն» էին հայտնել 38 քաղաքացի, որոնցից հինգն արդեն փոշմանել ու հետ են վերցրել փաստաթղթերը: Եթե նախկինում ՏԻՄ ընտրությունները նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի համար ինքնարտադրվելու լավագույն միջոցն էր, և նրանք պահը բաց չէին թողնում այդ ընտրությունների թեկնածուների մեծամասնությունը լինելու, ապա այսօր, որքան էլ տարօրինակ թվա, այս համայնքների ղեկավարների թեկնածուների ցուցակում ՀՀԿ-ականներին հայտնի ասացվածքի պես պետք է փնտրել՝ ցերեկով ու մոմի լույսի ներքո: Բանն այն է, որ նշված 38 թեկնածուից միայն երեքն են հանրապետական, որոնք բոլորն էլ գործող համայնքապետեր են: Խոսքը Արագածոտնի մարզի Անտառուտ, Նոր Արթիկ ու Արմավիրի մարզի Մարգարա համայնքների մասին է: Այս երեք ՀՀԿ-ական թեկնածուները հանդես են եկել ինքնառաջադրմամբ: Հարազատ կուսակցությունը չի աջակցում նրանց:

Իհարկե, այնպես չէ, որ ավելացել են «Քա­ ղաքացիական պայմանագրի» թեկնածուները: Այս կուսակցությունից միայն մեկ թեկնածու կա, ով Արարատի մարզի Այգեզարդի համայնքապետի պաշտոնն է ցանկանում զբաղեցնել:  Երկու թեկնածու էլ կա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արագածոտնի մարզի Նոր Արթիկ ու Արարատի մարզի Գոռավան համայնքների ՏԻՄ ընտրություններում: Բացի այս, կան ևս երկու անկուսակցականներ, ովքեր առաջադրվել են այս կուսակցության կողմից:

Ի դեպ, թեկնածու կար նաև Հայաստանի կոմունիստական կուսակցությունից, ով, սակայն, արդեն հետ է վերցրել իր փաստաթղթերը: Համայնքի ղեկավարի մնացած թեկնածուներն անկուսակցական են: Նրանցից տասը՝ գյուղապետեր են, կան համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցի տնօրեն ու ուսուցիչ, բանվոր ու վարորդ, անհատ ձեռնարկատեր: Այս 12 համայնքներից ամենաթեժ պայքարը կլինի Արարատի մարզի Գոռավան համայնքում, քանի որ այնտեղ գյուղապետի աթոռի համար պայքարում է վեց թեկնածու, ընդ որում՝ հինգ անկուսակցական ու մեկ ԲՀԿ-ական: Անկուսակցական է նաև գործող համայնքապետը, որի հետ մրցակցում են անհատ ձեռներեցը, անհատ ձեռնարկատերը և երեք դեռևս գործազուրկ քաղաքացիներ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին