Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Նոր սկանդալ է հասունանում․ «Հրապարակ»

22 Մայիս, 2018 08:06
Նոր սկանդալ է հասունանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

ԱԺ-ում կարծես նոր սկանդալ է հասունանում։ ԱԺ կանոնակարգ-օրենքը, որը գերակայում է մնացյալ օրենքներին, ամրագրում է․ «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու»։

Իրավասու մարմինը հանրապետության նախագահն է։ Առաջադրվե՞լ է նոր ՍԴ թեկնածու՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին։ Նա ասաց, որ թեկնածու առաջադրվելու դեպքում ԱԺ նախագահն անմիջապես հանդես է գալիս հայտարարությամբ։ Այսինքն՝ երեկվա դրությամբ թեկնածու չէր առաջադրվել, թեեւ Էմիլ Բաբայանի չընտրվելուց անցել է 17 օր։ Խախտե՞լ է Արմեն Սարգսյանը Սահմանադրությունը՝ հարցրինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանին։ «Ես չեմ կարծում, որ հանրապետության նախագահը գիտակցաբար կգնա Սահմանադրության խախտման ճանապարհով, բայցեւ չի կարող 10-օրյա ժամկետը նշանակել 25 օր»։

Հիշեցնենք, որ օրերս Արմեն Սարգսյանը նամակով դիմել էր ԱԺ նախագահին՝ «եկել է այն եզրահանգման, որ թեկնածություն ներկայացնելիս անհրաժեշտ են հստակ խորհրդակցական մեխանիզմներ եւ ընթացակարգեր»: Իսկ նախօրեին 200 փաստաբան Արմեն Սարգսյանին առաջադրել էին Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով, ինչպես գրել էինք, նաեւ Արմեն Սարգսյանի նախընտրած թեկնածուն է՝ որպես լոնդոններում «կռված» մարդ։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում հետեւյալ սցենարներն են քննարկում՝ որ Արա Բաբլոյանը հարցը չի մտցնի օրակարգ, կամ եթե մտցվի, «իրենք չեն լռելու», իսկ եթե անգամ ընտրվի, ընտրության արդյունքները կարող են հայտարարվել ոչ լեգիտիմ։ ԱԺ առաջիկա նիստը լինելու է բավականին բուռն եւ հետաքրքիր։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին