Կարևոր իրադարձություններ

57-ամյա կինոաստղ Հյու Գրանտն առաջին անգամ կամուսնանա

22 Մայիս, 2018 00:06
57-ամյա կինոաստղ Հյու Գրանտն առաջին անգամ կամուսնանա

Բրիտանացի դերասան Հյու Գրանտն առաջին անգամ կամուսնանա: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 57-ամյա դերասանի ընտրյալ է դարձել 39-ամյա պրոդյուսեր Աննա Էբերստեյնը: Ամուսնության դիմումը ներկայացվել է Լոնդոնի Չելսի թաղամասի ՔԿԱԳ:

Նշվում է, որ զույգն արդեն երեք զավակ ունի: Երրորդ երեխան, որի անունը և սեռը մինչ օրս հայտնի չեն, ծնվել է սույն թվականի մարտին: 2012 թվականին Աննան և Հյուն որդի են ունեցել, իսկ երեք տարի անց՝ դուստր:

Հայտնի է, որ դերասանը ևս երկու երեխա ունի իր նախկին ընկերուհի, չինացի դերասանուհի Տինլան Հոնգից:

 

Լրահոս

Դիտել ավելին