Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանին` դուրս բերել զորքերը Վրաստանի բռնազավթված տարածքներից

21 Մայիս, 2018 23:17
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանին` դուրս բերել զորքերը Վրաստանի բռնազավթված տարածքներից

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Ռուսաստանին «դուրս բերել զորքերը» Վրաստանի անջատվողական տարածքներից։

«ԱՄՆ–ն միանշանակ դատապարտում է վրացական հողի ռուսական բռնազավթումը։ Ռուսաստանի ուժային ներխուժումը Վրաստան` միջազգային խաղաղության և անվտանգության խախտում է։ Ռուսաստանի կողմից զավթված Օսեթիան և այսպես կոչված Հարավային Օսեթիան Վրաստանի անքակտելի մասերն են։ ԱՄՆ–ն ընդունում է Վրաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը` նրա միւջազգայնորեն ճանաչված սահմաններով»,– ասել է Պոմպեոն մայիսի 21–ին` Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ զրույցի ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին